Posted in 6 տարեկանների ճամբար

Վեց տարեկանների մուտքի ճամբար

Այսօր վեց տարեկանբերի մուտք ճամբարի առաջին օրն էր Արևմտյան դպրոցում: Սկզբում ծանոթացանք, ապա շրջեցինք, տեսանք ծածկած լողավազանը: Մեզ միացավ երաժշտության դասավանդող Սեդա Թևանյանը, միասին սովորեցինք «Արև, արև», և «Ձիուկ» երգերը:

Սովորողները մեծ ոգևորությամբ սկսեցին երգել` անհամբերությամբ սպասելով, թե երբ են տեսնելու ձիերին: Հետո գնացինք ուսումնական Ագարակ, որտեղ էլ վեց տարեկանները զարմացած ու հիացմունքով նայում էին ձիերին, հարցեր տալիս: Էնպիսի ոգևորվածություն, էնպիսի զարմացած ու ուրախ աչուկներ, իսկական հրճվանք: Հետո տեսան թոնիրը, մի մասն արդեն գիտեր` ինչ է թոնիրը և ինչի համար է, մյուսների համար էլ անծանոթ էր: Խոստացանք, որ առաջիկայում անպայման հաց կթխենք: Հրաժեշտ տվեցինք միմյանց` վաղը հանդիպելու ակնկալիքով:

Թողնել մեկնաբանություն