Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ. 31.01.22-04.02.22

16707E7A-8A07-4F2F-9438-6E93EE52A915

Շաբաթվա ընթերցանություն

Հ. Թումանյան «Անբան Հուռին»

Լեզվագործունեություն՝

Հայոց լեզու 2

Մաթեմատիկա՝ Ֆլեշմոբի խնդիրների քննարկում

Շարունակել կարդալ “Աշխատակարգ. 31.01.22-04.02.22”

Posted in Հաշվետվություն

Հունվարյան հաշվետվություն

5BD7F2CF-A0ED-49A7-9F41-A257FC587078

Հունվարյան ճամբարի ընթացքում աշխատել ենք կրթահամալիրի օրացույցով սահմանված նախագծերով: Ճամբարականների հետ ունեցել ենք ստուգատեսներ, հավես ճամփորդություններ, ձնավայելքներ: Ընտանեկան դպրոցներում ճամբարականները մասնակցել են բնագիտատեխնիկական ստուգատեսին` ստեղծելով ինքնաշեն խաղ-խաղալիքներ, որոնք էլ խաղացել ենք դասարանում: Դիջիթեքի ստուգատեսին «Զատիկ» ջոկատը «Բզեզիկներ» ջոկատին սովորեցրել է մի շարք մեդիահմտություններ: Ազգագրական փառատոնի շրջանակներում սովորել ենք նոր պարեր, ազգային խաղեր խաղացել: Ունեցել ենք Վարպետության դաս, սովորել ճիշտ նկարել:

1.Ազգագրական փառատոն

2.Վարպետության դաս

3.Բնագիտատեխնիկական` Ճամփորդություն` Mind Center

4.Բնագիտատեխնիկական`Ինքնաշեն խաղերի պատրաստում ընտանեկան դպրոցներում 

5.Մարզական ստուգատես

6.Ճամփորդություն` Սևաբերդի ձնավայելքը

7.Ճամփորդություն` Մուլտֆիլմի դիտում

8. «Զատիկ» ռադիո

9.Դիջիթեք` Սովորող-սովորեցնող

Հեռավար սովորող

Մայրենիի ֆլեշմոբ(10 սովորող)

Մաթեմատիկայի ֆլեշմոբ(7սովորող)

Posted in Վարպետության դաս

Վարպետության դաս

BFF5482E-7AC8-4967-B18E-36FE9A5EE442

Գաբրիելի հայրիկն այսօր ճամբարականներին պատմեց արվեստի, նկարչության մասին: Ցույց տվեց` ինչպես պետք է ճիշտ նկարել: Ճամբարականներն սկսեցին գծագրական մատիտներով սպիտակ թղթի վրա նկարել շրջան, քառակուսի, կոն, գլանակ, իհարկե, հայրիկի օգնությամբ: Հետո փորձեցին իրենց երազանքը նկարել թղթի վրա: Վերջում էլ ալբոմներ նվեր ստացան: