Posted in Իմացումի հրճվանք

Գիտելիքի օրն ընտանեկան դպրոցներում

Օրը՝ Սեպտեմբերի 1

Մասնակիցներ՝ վեց տարեկաններ, ծնողներ, դասվարներ, երաժշտության դասավանդողներ

Նպատակը՝

  • քայլելու կարողությունների ձևավորում,
  • պատմելու, խոսելու հմտությունների ձևավորում,
  • մարզական կարողությունների ձևավորում,
  • երաժշտական կարողությունների ձևավորում։

Շարունակել կարդալ “Գիտելիքի օրն ընտանեկան դպրոցներում”

Posted in «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Շրջայց կիթահամալիրի տնօրենի հետ

Ավարտելով քառօրյա ճամբարը ` ունեցանք շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ: Մայր դպրոցից քայլքով գնացինք Հարավային դպրոց-պարտեզ: Ճանապարհին տիար Բլեյանը ցույց տվեց այն չորացած տարածքները, նախկին գունավոր տպարանի շենքը, որոնք կարող էին համայնքի օգնությամբ կանաչապատվել, մաքրվել ու դառնալ խաղողի այգիներ, հեծանվաուղիներ.. Շատ վատ է, երբ հենց այդ համայնքում ապրող բնակիչը կարող է քայլել նույն ճանապարհով, ու դա իրեն դուր գա: Չմտածի. «ինչու՞ ես չբարեկարգեմ, ինչու՞ պետք է նախկին տպարանի շենքն այդպես էլ մնա անտերության մատնված».. Հասնելով Հարավային դպրոց-պարտեզ` տեսանք` ինչպես են 2-5 տարեկանները այլընտրանքային նկարչություն անում, մեծերն աշխատում էլեկտրոնային գործիքներով: Սաների մի մասն էլ լողավազանում էր: Հագեցած ու հավես օր, տիարի հետ քայլք անելով ` մարդ էնքան բան է տեսնում, սովորում ու ճանաչում, ճանաչում ես Երևանը միշտ նորովի: