Posted in նախագիծ

«Ձոն» նախագիծ

Տևողությունը՝  մարտ-ապրիլ

Մասնակիցներ՝ 2-4 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝ տեխնոլոգիական-ստեղծագործական նախագծերի միջոցով իրականացնել գարնան և մայրիկի գովքը

Խնդիրները՝

  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Կարդալու, գրելու կարողությունների ձևավորում
  • Տեխնոլոգիական կարողությունների, հմտությունների զարգացում, գորգանախշերի պատրաստում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Դիտարկելու կատարելու, բույսերը խնամելու կարողությունների զարգացում, ձևավորում

Բովանդակությունը՝

  • Ձոն մայրիկին, մայրիկագովք․ գարնանային ֆոտոպլեներ բակում
  • Միջավայրի խնամք,
  • Դասասենյակի, դպրոցի ծաղիկների խնամք, ծաղիկների տնկում, աճեցում:

Ընտանեկան` պատմում ենք մայրիկի մասին, շնորհավորում մայրիկի տոնը:

Մեդիահմտություն` Paint ծրագրում նկարում ենք մայրիկներին, մուտքագրում բարեմաղթանքներ:

Տեխնոլոգիա` պատրաստում ենք թղթե բացիկներ, գուաշով և ջրաներկով նկարում ենք մայրիկներին:

Բնագիտական` 

  • Բույսերի մասին տեղեկությունների որոնում, հավաքում:
  • Ծաղկատունկ:
  • Թաղարների պատրաստում։

«Անթափոն կենցաղ»

  • Թափոնների համար արկղերի պատրաստում։
  • Պլաստիկ շշերի հավաքում:
  • Թղթերի հավաքում, ամբարում։

Ճամփորդություն Ժողովրդական արվեստի թանգարան

Արդյունք

Այց Մ. Սարյանի տուն-թանգարան

Թողնել մեկնաբանություն