Posted in նախագիծ

Ուսումնական ճամփորդություն. Էկոտուր 2022

453DD3E8-0E61-44D1-B613-2ABAFE8FEA06

Օրը՝ Ապրիլի 29

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ

Ժամը` 09:30-16:00

Մեկնում՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 09:30
Վերադարձ՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 16:00

Նախագծի մասնակիցներ`

2-2, 2-4 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ`

Լիլիթ Սահակյան, Տաթև Սահակյան, Քրիստինե Պողոսյան, Դիանա Ղազարյան

Նախագծի նպատակը`

  • Էկոտուր 2022
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Ճամփորդությամբ ուսուցում, հայրենաճանաչություն,
  •  կողմնորոշվելու, դժվարությունները հաղթահարելու հմտությունների ու կարողությունների զարգացում,
  •  միջավայրում տարբեր հնտությունների՝ հաշվելու, չափելու, վազելու, ցատկելու կիրառում,
  • ուսումնական միջավայրը կենդանի, ուսուցանող դարձնելու հմտությունների ցուցադրում։

Նախագծի խնդիրները`

  • համացանցի վայրի մասին տեղեկությունների դուրսբերում, ճամփորդական քարտեզի գծում,
  •  Հրազդան գետի, Գետամեջ գյուղի մասին տեղեկությունների հավաքում,
  • «Անթափոն կենցաղ» նախագծով`միջավայրի բարելավման աշխատանքների իրականացում:

Ընթացք՝

  • Համացանցից գտնել Երևանից դեպի տվյալ վայրը տանող ճանապարհը:
  • Երևանից քանի՞ կիլոմետր հեռավորություն ունի տվյալ վայրը։
  • Առանձնացնել հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ հավաքել:
  • Քայլք գյուղով դեպի Հրազդանի կիրճ, Հրազդան գետի հունով՝ Գետամեջ գյուղի կողմից, անցում կամրջակով, վերադարձ գյուղ՝ մյուս ափով: 
  • Շրջակա միջավայր, կիրճի մաքրման, բարելավման աշխատանքների իրականացում Նոր Հաճնի կամուրջի 200 մետրանոց հատվածում:

206EA9E7-0514-46D3-AA67-691EE58F9455

Ճամփորդական ուղեցույց

Անհրաժեշտ պարագաներ՝

Ջուր,ճամփորդական համապատասխան հագուստ, հարմարավետ կոշիկ, գլխարկ, ուսապարկ, թաց և չոր անձեռոցիկ, ախտահանիչ միջոցներ, նախաճաշ, բրդուճներ, գետնին նստելու գորգիկ:

Արդյունքում՝ ամփոփիչ նյութեր, ուղիղ եթերներ, սովորողների պատումներ, ֆոտոպատումներ՝ դասարանական բլոգում։

Թողնել մեկնաբանություն